Հասարակական

Ադրբեջանում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղում ղեկավար պաշտոններ զբաղեցրած ու Բաքվում ապօրինաբար պահվող անձանց կալանքի ժամկետները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ևս 4 ամսով երկարաձգվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները:

Ադրբեջանը հունվարի 25-ին ավելի վաղ ևս 4 ամսով երկարաձգել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը: Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է վերագրում վերոնշյալ բոլոր անձանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում