Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ Վայոց ձորի Աղավնաձորի մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցությունը շարունակվում է շահառու համայնքներում: Վայոց ձորի Աղավնաձորի բնակավայրի նախադպրոցական կրթօջախի տանիքին տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրականության շնորհիվ շենքը ցուրտ ամիսներին կջեռուցվի և հնարավորություն կունենա ընդունել բնակավայրի փոքրիկներին: Արևային կայանի տեղադրումն իրականություն է դարձել Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ:

«Աղավնաձորի այս մանկապարտեզում արևային կայանի տեղադրումով մենք լուծում ենք կարևոր մի քանի խնդիր: Նախակրթարանը կջեռուցվի, իսկ պետությունը հնարավորություն կունենա խնայել միջոցներ, որոնք կուղղորդվեն կարևոր այլ ոլորտների զարգացմանը: Այս կայանը նաև կարևոր է նրանով, որ ևս մեկ անգամ ուշադրություն կսևեռենք այլընտրանքային էներգիայի ստացմանն ու էկոկրթության տարածմանը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այլընտրանքային էներգիայի խթանման այս նախաձեռնությունը մեկնարկել է 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը և կառավարման հոգսերը մեղմելուն:

«Մենք՝ որպես բնապահպանական կազմակերպություն, շատ ուրախ ենք, որ էկոլոգիապես մաքուր էլեկտրականության աղբյուրը տարածում է ստանում, հետևապես մենք ողջունում ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բոլոր քայլերը: Ucom-ի հետ մեր համագործակցությունը շարունակական կլինի և այժմ մենք նախագծում ենք հետագա քայլերի հաջորդականությունը»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

«Արևորդի» բնության և մշակույթի պահպանության ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ իրականացնելով բնապահպանական կրթության, իրազեկվածության բարձրացման և վարքագծային փոփոխությանն ուղղված ծրագրեր։ «Արևորդին» տարիներ շարունակ մեծ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում է «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը», որն ունի մեծ հանրային մասնակցություն, ինչպես նաև Արևորդի էկո-ակումբների ցանցը, որը հնարավորություն է տվել հազարավոր երիտասարդների ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ։

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում