Քաղաքականություն

2023 թվականին մեկնարկել է ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ տարվա ձեռքբերումները

2 րոպեի ընթերցում

2023 թվականին մեկնարկել է ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ տարվա ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ն՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ հաշվետվությունը:

«ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ:

Տարվա ընթացքում կայացել են նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցերը տարածաշրջան, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի շփումները ՄԹ նորանշանակ ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ:

Միացյալ Թագավորության գործադիր և օրենսդիր մարմինների, գիտահետազոտական, լրատվական շրջանակների հետ ակտիվ քննարկումները միտված են եղել զարգացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև փոխըմբռնումը տարածաշրջանային հարցերի շուրջ: Տնտեսական համագործակցության զարգացման նպատակով Լոնդոնում կազմակերպվել է հայ-բրիտանական գործարար համաժողով»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում