Համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև համապատասխան տեսանյութ։

«Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է:

Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- գրել է Փաշինյանը:

Հայերեն Español فارسی Русский