Ստվերի դեմ պայքարի տարի. ՊԵԿ-ն ամփոփում է 2023 թվականի կատարած աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին ապահովել է 2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային մուտքեր, ինչը 296 մլրդ դրամով ավելի է 2022 թվականից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ 2023 թվականն, ընդհանուր առմամբ, կարելի է բնորոշել ստվերի դեմ պայքարի տարի։

«Շուտով կամփոփվեն անվանական ՀՆԱ-ի ցուցանիշները։ Մեր կարծիքով, կառավարության ծրագրով սահմանված թիրախն, ըստ որի 0,5 տոկոսային կետով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, 2023-ին կատարվել է։ Ընդ որում, աճը գրանցվել է բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի։ Այս մասով մուտքերը նվազել են, պատճառը մետաղների միջազգային գներն են»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Ներկայացնելով 2023-ի վարչարարության գործընթացը՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ իրականացրել են 1186 համալիր հարկային ստուգումներ, որոնց արդյունքում վերականգնվել է 38,4 մլրդ դրամ։ Դրանից բացի, կոշտ վարչարարություն չենթադրող գործիքակազմի՝ վերլուծական գործիքներով ուսումնասիրությունների միջոցով 2023 թվականին 55 մլրդ դրամի վերականգնում է եղել։

Դեռ 2022 թվականին ներդրվել էր համակարգ, որով սկսել էր հարկվել խոշոր կորպորացիաների էլեկտրոնային ծառայությունները։ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին այս նոր գործիքակազմի միջոցով գրանցվել է 2,5 մլրդ դրամի մուտք։ Սա վերաբերում է «Ֆեյսբուք»-ի, «Գուգլ»-ի և նման կորպորացիաների կողմից վճարվող հարկերին։

ՊԵԿ-ն առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմելիս կիրառել է արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքները։ Ստուգումների ցանկի 10 տոկոսը կազմվել է այդ գործիքակազմի միջոցով։

Ներդրման փուլում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա մարտին արդեն պատրաստ կլինի վեբ տարբերակը։ Այս ընթացքում իրականացվում է իրազեկման աշխատանք առաջին տարում հայտարարատու անձանց շրջանում՝ նրանք պետական, համայնքային ծառայողներն են, 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող բաժնետերերը, որպեսզի մայիսից կարողանան ներկայացնել հայտարարագրերը։

Նախորդ տարի կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են հարկային կարգապահության ամրապնդմանը։

Հայերեն Español

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը մեկնարկում է համաշխարհային պրեմիերայով

«Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը. Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուներ են առաջադրել

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարը կլինի ավանդական

ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման պատճառով Կուբան վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 8 միլիարդ դոլար

ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքերի

Երևանը կընդունի 2029 թվականի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին