Հասարակական

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝

- ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենքը,

- ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճը,

- ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի Է.Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճը,

- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճը,

- ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում