Լոս Անջելեսում կայացել է պատվավոր «Օսկարի» 14-րդ մրցանակաբաշխությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Մել Բրուքսը, դերասանուհի Անջելա Բասեթը և կինոմոնտաժոր Քերոլ Լիթլթոնն ստացել են «Օսկար» մրցանակ կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու նվաճումների համար (պատվավոր Օսկար), արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Deadline հարթակը։

Միջոցառումը չի հեռարձակվել։

Պատվավոր «Օսկար»-ը շնորհվում է «կինեմատոգրաֆում ակնառու նվաճումների համար ամբողջ կյանքի ընթացքում, կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության զարգացման բնագավառում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև ակադեմիային մատուցած ակնառու ծառայությունների համար»: Պատվավոր «Օսկարի» մրցանակաբաշխության 14-րդ արարողությունը պետք է կայանար 2023 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն հետաձգվել էր Հոլիվուդում դերասանների և սցենարիստների գործադուլների պատճառով։

Հեռուստատեսության և կինոյի դերասանների ամերիկյան ֆեդերացիայի գործադուլը, ֆեդերացիա, որը ներկայացնում է մոտավորապես 160 հազար մարդու շահերը, սկսվել է հուլիսի 14-ին և փաստորեն դադարեցրել է ամբողջ արտադրությունն ԱՄՆ-ի կինոստուդիաներում։ Դերասանները պահանջել են աշխատավարձերի բարձրացում, փոխհատում արտաժամյա աշխատանքի դիմաց և արհեստական ​​ինտելեկտի կիրառման սահմանափակում կինոյում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն