Անձի աշխատունակությունը չկապել տարիքի հետ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այլևս կենսաթոշակառու լինելը չի կարող պատճառ դառնալ անձին աշխատանքից ազատելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործատուն չի կարողանալու անձի աշխատունակությունը կապել տարիքի հետ։

«Փորձը ցույց էր տալիս, որ լինում էին չարաշահումներ։ Երբ անձը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն առիթից օգտվում էր ու աշխատանքից նրան ազատում էր միայն նրա համար, որ քաղաքացին կենսաթոշակառու է։ Նման դեպքերում շատ քչերն էին դիմում առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին կամ դատարան իրենց իրավունքը պաշտպանելու նպատակով։ Հիմա այս փոփոխություններով օրենքով քաղաքացին պաշտպանված է լինում»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ աշխատանքային օրենսգրքում կատարված այս փոփոխությունով հնարավորություն է տրվում կենսաթոշակառուներին առավել երկար գտնվել աշխատաշուկայում։

«Դա սոցիալական կարևոր նշանակություն ունի, աշխատող կենսաթոշակառուն հնարավորություն կունենա ստանալ և՛ կենսաթոշակ, և՛ աշխատավարձ։ Նա կարող է աշխատել այնքան ժամանակ, որքան ի վիճակի է»,-ասաց Ժորա Սարգսյանը։

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության համաձայն՝ հստակեցվում է կենսաթոշակառուի հետ կնքվող պայմանագրի ժամկետի հարցը։ Նախկինում ամրագրված էր, որ եթե աշխատանքի ընդունվող անձը կենսաթոշակառու է, ապա գործատուն պարտավոր է պայմանագիրը կնքել միայն որոշակի ժամկետով։

«Կատարված փոփոխություններից հետո, եթե աշխատանքի ընդունվողը կենսաթոշակառու է, ապա դրանով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը չի կնքվելու միայն որոշակի ժամկետով։ Այսուհետ կենսաթոշակառու լինելու հանգամանքը չի կարող լինել պատճառ պայմանագիրը որոշակի ժամկետով կնքելու համար։ Պայմանագրի տեսակը կորոշվի աշխատանքի բնույթով պայմանավորված»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ այս քայլերով պետության կողմից սահմանվում են խաղի հավասար պայմաններ։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն العربية Español

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ