Քերոբյանը 2023-ի դրությամբ աղքատության մակարդակի էական կրճատում է ակնկալում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի դրությամբ աղքատության մակարդակի էական կրճատում կարձանագրվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց 2023-ի ամփոփիչ ասուլիսում:

Քերոբյանն ընդգծեց, որ կառավարության համար շատ կարևոր ցուցանիշ է աղքատության մակարդակի կրճատումը:

«2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի: Սակայն մեր կառավարության առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք, որ աղքատության մակարդակը աճի, այլ նաև ապահովեցին մի փոքր կրճատում: Այսինքն՝ աղքատությունը 26.5 տոկոսից կրճատվեց մինչև 24.8 տոկոս: 2023 թվականի համար, սակայն, մենք ունենք կրկին բարձր տնտեսական աճ, սակայն ցածր գնաճ, ինչը մեզ թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023 թվականին դրությամբ»,-ասաց Քերոբյանը:

Հայերեն العربية English Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ