Վարչապետը Լոռու մարզում ծանոթանում է կառավարության կողմից իրականացվող ծրագրերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Տարվա առաջին աշխատանքային օրն այցելել եմ Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»,- գրել է Փաշինյանը: