ԱՄԷ-ի WAM գործակալությունը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 105-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական WAM գործակալությունը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ հիմնադրման 105-ամյակի առթիվ։

«Արաբական Միացյալ Էմիրությունների WAM լրատվական գործակալությունն իր ամենաանկեղծ շնորհավորանքներն է փոխանցում «Արմենպրես» գործակալության 105-ամյակի առթիվ։ Ցանկանում ենք մեր շնորհավորանքներն ուղղել ձեր լրատվական կազմակերպության ղեկավարությանը և աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր պատասխանատուներին՝ ակնկալիքով, որ այս կարևոր իրադարձությունը կծառայի որպես ոգեշնչման և մոտիվացիայի աղբյուր, որի արդյունքը կլինի մեդիա դաշտում նորարարության և նվաճումների ավելացումը: Բացի այդ, ցանկանում ենք ընդգծել մեր ոգևորությունը՝ շարունակելու համագործակցել ձեր հարգարժան մեդիա կազմակերպության հետ՝ այս յուրօրինակ հարաբերությունները հասցնելու ամենաբարձր մակարդակի և իրականացնելու մեր ընդհանուր մեդիա նպատակները», - ասված է գործակալության տնօրեն Մոհամեդ Ջալալ ալ Ռաիսիի ուղերձում:

«Արմենպրես»-ը դեկտեմբերի 18-ին տոնում էր իր հիմնադրման 105-ամյակը, որի առթիվ գործակալությունը ներկայացրել էր «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը՝ մեկ հարկի տակ համախմբելով և՛ պաշտոնյաների, և՛ հասարակական, քաղաքական գործիչների, և՛ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս