Հասարակական

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ԼՂ երիտասարդների հետ քննարկել է նրանց առջև ծառացած մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ԼՂ երիտասարդների հետ քննարկել է նրանց առջև ծառացած մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Տեղահանվածների իրավունքները պետք է ճանաչվեն և պաշտպանվեն ոչ միայն այս շաբաթ նշվող Մարդու իրավունքների պաշտպանության օրը, այլև յուրաքանչյուր օր»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում