Ադրբեջանից վերադարձած զինծառայողները բուժզննում են անցնում. բուժման կարիք չունեցողները կվերադառնան ընտանիքների մոտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժման կարիք չեն ունենա։

Այս մասին«Արմենպրես»-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյո՞ք զինծառայողները հարցաքննվելու են։

«Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին անցնում են բուժզննում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժման կարիք չեն ունենա», - ասաց նա։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский 中文