Բելգիայում հայկական կիրակնօրյա հերթական դպրոցը բացվեց

3 րոպեի ընթերցում

ԳԵՐԱՐԴՍԲԵՐԳԵՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքի Հայ Առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ բացվեց եկեղեցուն կից կիրակնօրյա հայկական դպրոց ՝ Վարդապետ Կոմիտասի անունով։

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լիեժ և Գերարդսբերգեն քաղաքների հոգևոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը։

Սրբազանը, դիմելով երեխաներին, նրանց հորդորեց իրենց առջև նպատակներ դնել, որոնց պետք է հասնել՝ նշելով, որ հակառակ դեպքում ապրած օրերն ապարդյուն կանցնեն և կկորեն առանց հետք թողնելու։ «Կյանքի ամենամեծ հարստությունը լավ գործ անելն է ու նպատակ ունենալը, հետևողական կերպով դրան հասնելը։ Անկարելի ոչինչ չկա։ Աստված ձեզ անսահման կարողություններ է տվել, որոնք պետք է օգտագործեք»,- սա էր Սրբազան հոր պատգամը հայ մանուկներին, ովքեր ամեն կիրակի կամավոր հիմունքներով ուսուցչության գործը ստանձնած Անի Կարապետյանի հետ կսովորեն հայերեն գրել, կարդալ և ավելին։

Անի Կարապետյանի խոսքով՝ օտարության մեջ հայկական դպրոցի բացումը հնարավորություն է հայ երեխաներին համախմբել հայկական մշակույթի շուրջ։ «Հայապահպանության գործում սա իմ փոքրիկ լուման կհամարեմ օտարության մեջ, որն իրականում յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի։ Փորձելու եմ երեխաներին փոխանցել սեր դեպի մեր հայկականը, ազգայինը։ Դե, իհարկե, որպես ուսուցիչ կանեմ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին մեր հրաշալի լեզուն սովորեցնելու համար, որպեսզի օտարության մեջ էլ նրանք շարունակեն իրենց հայ զգալ, քանի որ լեզուն ինքնության կարևոր մասնիկներից է», - «Արմենպրես»-ի թղթակցին ասել է երիտասարդ ուսուցչուհին։

Ծնողները երեխաների չափ ուրախ են, գուցե, ավելի ուրախ։ «Մենք հայ ենք և կապ չունի, որ հանգամանքների բերումով բնակություն ենք հաստատել արտերկրում։ Մեր երակներով հոսում է հայի արյուն, և մեր երեխաները պետք է իմանան մեր մայրենի լեզուն, ճանաչեն Մեսրոպյան տառերը և ծանոթ լինեն Հայոց պատմությանը։ Վստահ ենք, որ մեր երեխաները այս դպրոցում, մեր ուսուցիչների շնորհիվ շատ ու շատ բարձունքների կհասնեն։ Մենք հպարտ ենք, որ հայ ենք և ուզում ենք, որ մեր երեխաներն էլ նույն զգացումով մեծանան», - նշել են ծնողները։

Այս պահի դրությամբ դպրոցն ունի 25 աշակերտ, բայց եկեղեցու Ծխական խորհուրդը վստահ է՝ թիվը գնալով ավելանալու է։ Բելգիայի տարբեր քաղաքներում, որտեղ կա հաստատված հայկական համայնք, գործում են նմանատիպ կիրակնօրյա դպրոցներ, բոլորի առաքելությունը նույնն է՝ հայապահպանություն։

Հայերեն العربية English فارسی 中文

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ