Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչեց Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչեց Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում դեկտեմբերի 7-ի երեկոյան տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված համերգ՝ հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո) և Ակսել Դավեյան (բարիտոն)։

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են1998 թվականին:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում