2018 թվականի համեմատ 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե կառավարությունը ինչ է արել և ինչ է անում, որ Հայաստանում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարադատություն և արդարություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ հարցի պատասխանը նույնպես տալիս է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։

«2018 թվականի համեմատ 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է։ 2024 թվականին այդ միտումն ավելի կընդգծվի։ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձը էականորեն բարձրացել է բավականին բարձր բազայի վրա, իսկ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից։

Դատախազության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է և այս իրավիճակը ավելի կընդգծվի 2024 թվականին։ Դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոսով։ Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է 443 տոկոսով։ Քննիչների աշխատավարձը էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշխատավարձեր։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ բոլոր որոշումները կայացրել են կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը, և այս որոշումները կայացվել են՝ արդարադատության ինստիտուցիոնալ էության ու դատական համակարգի անկախության իդեալներին հավատալով։

«Այս որոշումների վերաբերյալ կառավարության նիստերում ելույթներ ունենալով՝ հայտարարել եմ, որ աշխատավարձերի բարձրացումը իրականացնում ենք ոչ այնքան դատավորների, դատախազների, քննիչների, որքան քաղաքացիների համար, քանի որ դատավորները, դատախազները, քննիչները ծառայություն են մատուցում քաղաքացիներին, մարդկանց, հանրությանը։ Հենց նրանք են, որ պետք է իրականացնեն ինստիտուցիոնալ արդարությունը և արդարադատությունը»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն العربية

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը