Հասարակական

ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, այդ վտանգավոր սննդամթերքներն են.

Բրազիլիայից թռչնամիս՝ 64000 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Բրազիլիայից խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) ենթամթերք՝ 22509,01 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Բրազիլիայից խոզի միս՝ 50976 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Իրանից կերակրի աղ յոդացված՝ 1325 կգ, յոդի զանգվածամաս ցուցանիշով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում