Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանն անկախ լինելու շանս չէր ունենա վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականի հեղափոխությունը եղավ՝ դրա համար այսօր Հայաստանի Հանրապետությունը դեռ ինքնիշխան անկախ պետություն լինելու շանս ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

«Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու։ Դրա ապացույցը 2013 թվականի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ Եվրամիության հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, և ստորագրման պահին պետության ինքնիշխանության մակարդակը ոտի տակ տան, գնան 5-6 տարվա բանակցած փաստաթուղթը շպրտեն մի կողմ և ասեն՝ չէ չենք կարող, չենք ստորագրելու։ Այո, պետությունը կարող է որոշել լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է եվրաասոցացման համաձայնագիր կնքել։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ եթե դու ի վիճակի չես այդ թուղթը ստորագրելու, ապա ինչո՞ւ ես բանակցում։ Դրանից ավելի՞ մեծ պատիժ պետության հեղինակությանը։ Դրանից ավելի՞ անհարգալից վերաբերմունք պետության հանդեպ։ Դա այն բանի համար էր, որ անվտանգային մարտահրավերները հասցեագրվե՞ն։ Դա նրա համար էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը լավ տրամաբանությա՞մբ գնա։ Դրանից հետո ստացանք 2016 թվականի քառօրյա պատերազմը և բանակցային այն փաթեթը, որը, ըստ էության, լուծարել է Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2016 թվական օգոստոսին է տեղի ունեցել»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Ազգային ժողովի ամբիոնից։

«Ինքը ընտրվեց վարչապետ, և հայտարարվեց պատերազմ, և հետո հեղափոխություն եղավ։ Եվ եթե հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը անկախ լինելու շանս չէր ունենալու։ Հիմա այդ շանսը ունենք։ Շատ բարդ է, շատ դժվար է, շատ մեծ սպառնալիքներ կան, բայց մենք այդ շանսը ունենք»,- ընդգծեց վարչապետը։

Հայերեն Español Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը