Հայ խորհրդարանականները ՀԱՊԿ ԽՎ-ում նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ օրակարգային` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունները՝ կապված Կանադայի խորհրդարանում ««Գալիսիայի» ՍՍ դիվիզիայի նացիստին արդարացնելու եւ խրախուսելու փորձի հետ» հարցին հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել: Արմեն խաչատրյանը պարզաբանել է, որ Կանադայի խորհրդարանի խոսնակը, ընդունելով իր սխալը, ներողություն է խնդրել եւ հրաժարական տվել: Կանադայի խորհրդարանը վերահաստատել է իր քննադատությունը՝ նացիզմի եւ դրա հետ կապվող դրսեւորումներին:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ Կանադան Հայաստանի բարեկամ երկիր է եւ տարածաշրջանում միակ դեսպանությունն այստեղ է բացել: Նա նաեւ հավելել է, որ Կանադան համարժեք է արձագանքել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին:

Հայ խորհրդարանականները նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել, որը կքննարկվի ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հանձնաժողովում:

Օրակարգի երկրորդ՝ «ՀԱՊԿ ԽՎ հայտարարությունը սպառված ուրանի զինամթերքի օգտագործման հնարավոր հետեւանքների վերաբերյալ» հարցի առնչությամբ նշվել է, որ խնդիրը կարգավորված է ՄԱԿ-ի համապատասխան ակտերով, եւ դրան անդրադառնալը նպատակահարմար չէ:

Հայերեն Español Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը