Հասարակական

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը

1 րոպեի ընթերցում

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը:

Մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ: Վերոնշյալ անշարժ գույքերի ցանկում են Եռաբուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում