Սփյուռք

Օդեսայում կայացել է Ուկրաինայի հայերի միության շտաբի անդրանիկ ժողովը

2 րոպեի ընթերցում

Օդեսայում կայացել է Ուկրաինայի հայերի միության շտաբի անդրանիկ ժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության շտաբի առաջին ժողովը տեղի է ունեցել Օդեսայում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելովAnalitikaUA.net-ը։

Ըստ աղբյուրի՝ միջոցառումը տեղի ունեցել Օդեսայի Հայկական մշակութային կենտրոնում՝ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի, Ուկրաինայի հայերի միության գրասենյակի նախագահ Դավիթ Մկրտչյանի, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, Օդեսայի հայ համայնքի նախագահ Վանիկ Երանոսյանի, Ուկրաինայի հայերի երիտասարդական միության ղեկավար Արման Հակոբյանի, շտաբի տարածաշրջանային ներկայացուցիչների և հայկական երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ։

«Հանդիպումը սկսվել է Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ համատեղ աղոթքով և պատվավոր հյուրերի ողջույնի խոսքով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայերի միության կենտրոնական գրասենյակի գործունեության ընթացիկ և հետագա անելիքները։ Քննարկվել են նաև Ուկրաինայի հայերի միության շտաբի գործունեության ընթացիկ և ապագա ասպեկտները, Ուկրաինայի և Հայաստանի շտաբի մարդասիրական գործունեության, ինչպես նաև Միության միջազգային գործունեության վերաբերյալ բարեգործական և կրթական նախաձեռնություններ։ Մասնակիցները քննարկել են տեղեկատվական քաղաքականության, մշակութային միջոցառումների և կարիքավորներին սոցիալական աջակցության հարցեր»,- ասվում է հրապարակման մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընդունվել են մի շարք որոշումներ՝ կապված կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում համակարգված ջանքերի հետ։ Հանդիպումից հետո աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը Օդեսայի հայ համայնքի առանձին անդամների պարգևատրել է պատվոգրերով։

Դավիթ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Օդեսայի հայ համայնքին՝ ի դեմս համայնքի ղեկավար Վանիկ Երանոսյանի, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը, որի ընթացքում ստեղծվել է շտաբ՝ ի հայտ եկած խնդիրներին արագ և հատուկ կարգով լուծում տալու համար։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում