Սպորտ

Ալեքսանդր Պետրակովը Ուելսի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականին ֆավորիտ չի համարում

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Պետրակովը Ուելսի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականին ֆավորիտ չի համարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղում ազգային թիմին ֆավորիտ չի համարում:

«Ուելսի դեմ խաղում մենք ֆավորիտ չենք: Այս խաղը բացարձակ այլ կլինի, քան առաջին հանդիպումն էր: Մեզ «բաց» հանդիպում չի սպասվում: Երկու թիմի նպատակը վաղվա խաղում դրական արդյունքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Պետրակովն ընդգծեց, որ ֆուտբոլիստների հետ զրույց է ունեցել և ակնկալում է ինքնանվիրված խաղ ու դրական արդյունք:

«Հույս ունեմ, որ մեր մարզադաշտում` մեր երկրպագուների առաջ խաղում, մենք դրական արդյունքի կհասնենք: Այս խաղով ֆուտբոլիստները հնարավորություն ունեն մտնելու պատմության մեջ»,-առանձնացրեց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում