Ժամանակավոր կացարաններում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը կտրուկ նվազել է․փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօրվա դրությամբ հյուրանոցներում, հյուրատներում և համայնքային շենքերում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1143 անձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում նոյեմբերի 17-ին կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ այդ թիվը 10 հազար էր, որի էականորեն կրճատումը նրա դիտարկմամբ պայմանավորված է ֆինանսական աջակցությամբ։

«Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այդ հնարավորությանը և փորձում են վարձակալել բնակարաններ, տներ իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում։Անպայման պետք է շեշտադրել, որ մենք դեռևս ունենք ներքին տեղաշարժեր, որովհետև ընտանիքները տեղավորվում էին ըստ հնարավորության և ըստ մեր ուղղորդման, հիմա կա արդեն այդ հնարավորությունը, երբ իրենք են ընտրում իրենց բնակավայրերն ու միավորվում են իրենց հարազատների բարեկամների հետ»,-հավելել է Տերտերյանը։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում այդ առումով որոշակի հավասարակշիռ վիճակ կստեղծվի և համայնքային մակարդակում հնարավորություն կլինի գնահատել, թե համայնքային ենթակառուցվածքների ինչպիսի լրացուցիչ կարիքներ են ձևավորվում՝ դրանք գույքագրելու և լուծելու համար։

«Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3,4 միլիարդ դրամ։ դրանից զատ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 միլիոն դրամ։ Այս գումարները նախանշված են մեր հայրենակիցների կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար»,-նշել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ 83,2 տոկոսով այդ գումարներն արդեն փաստացի ծախսվել են։

«Մենք կշարունակենք հետևել այս գործընթացին և, եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ գումարներ, թերևս, կհատկացվեն՝ ըստ հիմնավորվածության ու նպատակահարմարության»,-ասել է Տերտերյանը՝ ընդգծելով, որ համայնքներում շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները և համապատասխանորեն դրանք ապահովել։

Հայերեն Español Русский

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր