ԵՄ դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԱՍԽ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելեց Արարատի մարզի Երասխ համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։

Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցեցին դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ գործարանն այլ վայրում է կառուցվելու։

Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարարին ցույց տվեց գործարանի վարչական շենքի պատերին մնացած կրակոցների հետքերը, ծանոթացրեց դրա հետ կապված պատմությունը՝ նշելով, որ գործարանն արդեն այլ վայրում է կառուցվելու։

Կուբերսկին Անալենա Բերբոքին տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում դիտորդական 6 օպերատիվ բազաներից։ Նա նշեց, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են իրականացնում, էքսցեսներ հիմնականում չեն լինում, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։

Գերմանիայի ԱԳ նախարարը հետաքրքրվեց նաև, թե որքան է հեռավորությունը ադրբեջանական դիտակետերից մինչև Երասխ։ Հետաքրքրվեց նաև, թե ինչ հաճախականությամբ են դիտորդները դիտարկում իրականացնում Երասխի հատվածում։

Ամփոփ տեղեկատվություն ստանալուց հետո Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվեց Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։

Հայերեն العربية English فارسی Русский

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ

COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները

ԹՐԻՓՓ-ից առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները. Փաշինյան