Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում. ԱՄՆ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր պարեկային ոստիկանության գործարկմամբ Սյունիքի մարզի բնակիչները կկարողանան առավել սերտորեն աշխատել իրավապահ և արդարադատության համակարգի ներկայացուցիչների հետ և ավելի անվտանգ զգալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Միացյալ Նահանգների կառավարության անունից ինձ համար մեծ պատիվ է այսօր միանալ ձեզ այս կարևոր իրադարձությանը։ Գիտեմ, որ այս հանդիսավոր արարողությունից հետո Սյունիքի մարզի պարեկային ոստիկանները պաշտոնապես կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը ողջ մարզում։ Դրանով նաև կնշանավորվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարեկային ոստիկանության ձևավորումը։

Օգտվելով առիթից, որ այստեղ եմ գտնվում՝ Սյունիքում, ուզում եմ ձեզ ասել այն կարևոր աշխատանքի մասին, որ դուք իրականացնելու եք այստեղ՝ Սյունիքի մարզում։

Վերջերս Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակում նախագահ Բայդենը վերահաստատել էր Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։ Նախ և առաջ այս պարտավորությունը կիրառելի է և վերաբերվում է հենց Սյունիքի մարզին, որը հատկապես տուժել է տարածաշրջանային հակամարտության և արտաքին ագրեսիայի հետևանքով, իսկ վերջերս Սյունիքը ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի էնթիկ հայերին։

Սակայն, ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան։ Եվ այս հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում»,- ընդգծեց Կվինը։

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգների համար մեծ պատիվ է եղել համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ ոստիկանական բարեփոխումների այս հավակնոտ ծրագրի իրագործման հարցում։

«Ուզում եմ գովերգող խոսքերով նշել վարչապետի և ներքին գործերի նախարարության աշխատանքը՝ առաջնորդելու այս բարեփոխումների գործընթացը երկրում։

Հաշվի առնելով դրական ձեռքբերումները, որոնք արձանագրվել են այս բարեփոխումների ընթացքում մինչ օրս, ես ուզում եմ գոհունակությամբ հայտարարել, որ մինչ այժմ Միացյալ Նահանգների կողմից 15 միլիոն դոլար աջակցությանը Միացյալ Նահանգներն ավելացնում է ևս 1 միլիոն դոլար աջակցություն ոստիկանական բարեփոխումների համար։

Այս հավելյալ ֆինանսավորումը կօգտագործվի պարեկային ոստիկանության հաջորդ ակադեմիայի անցկացմանը, որ նախատեսվում է 2024 թվականին»,-նշեց Կվինը։

Նա կրկին շնորհավորեց պարեկային ոստիկաններին՝ իրենց ծառայության մեկնարկի կապակցությամբ։

Հայերեն العربية English Français

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում