«Գրանդ Սվիս» շախմատային մրցաշարի 3-րդ տուրում հաղթել են միայն Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 3-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը պարտվել են, իսկ Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը հաղթել են:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար,այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը պարտություն է կրել:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտություն են կրել:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը