Չեմպիոնների լիգայում պայքարի մեջ են մտնում E, F, G, H խմբերը
1 րոպեի ընթերցում
![Չեմպիոնների լիգայում պայքարի մեջ են մտնում E, F, G, H խմբերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122746.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Ֆեյենորդ»-ը կխաղա «Լացիո»-ի հետ, իսկ «Սելթիկ»-ը` Մադրիդի «Ատլետիկո»-ի:
F խմբում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Միլան»-ը, իսկ «Նյուքասլ»-ը կընդունի Դորտմունդի «Բորւսիա»-ին:
G խմբում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթի»-ն ուժերը կչափի «Յանգ Բոյս»-ի հետ: «Լայպցիգ»-ն էլ կմրցի «Ցրվենա Զվեզդա»-ի հետ:
Եվ H խմբում «Անտվերպեն»-ը տանը ընդունում է «Պորտու»-ին, «Բարսելոնա»-ն` Դոնեցկի «Շախտյոր»-ին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հիմնական հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: