1 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների հոկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 32936.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 4217.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 13018.33 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: