Բունդեսթագի պատգամավորը պատժամիջոցներով է սպառնում Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոթը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը ձախողել է այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էր երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էինք երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ, ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերաձևակերպենք մեր քաղաքականությունը, այսինքն՝ ունենանք հստակ դիրքորոշում, այն է՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունենք այդ երկու երկրների հետ կապված։

Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունն, անշուշտ, կկիրառվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են։ Շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ ակտիվորեն աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին»,- ընդգծեց Ռոթը։

Հարցին, թե ո՞ր պայմաններում կկիրառվեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, օրինակ՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի՞ Հայաստանի վրա, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց, ամեն ինչ կանի, որ պատժամիջոցները սեղանին հայտնվեն և կիրառվեն։

«Ամեն դեպքում մենք թույլ չենք տա ԵՄ-ն ինտենսիվացնի էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ավտորիտար պետությունները միայն մի լեզու են հասկանում և այդ պատճառով հարկավոր է շեշտել, թե ինչպիսի հետևանքներ կունենան նրանց հնարավոր ռազմական գործողությունները, եթե այդպիսի զարգացումներ տեղի ունենան»,- եզրափակեց Ռոթը։

Հայերեն English Español Русский Türkçe

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները