Նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է 16 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է շուրջ 16 տոկոսով, ինչը պայմանավորված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից նրանց գործատուների մոտ ուղղորդելով և աշխատանքի տեղավորելով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը՝ հավելելով, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կազմել է շուրջ 63 հազար քաղաքացի, որից 44 հազարը համարվում է գործազուրկ։

«Զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման պետական մի շարք ծրագրերից 2023 թվականի ընթացքում օգտվել է 3417 անձ։ Նրանցից 3100-ն ընդգրկվել է Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրում ՝ այդ թվում՝ 407 հաշմանդամություն ունեցող անձ և 1342 ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների անդամներ»,-մանրամասնեց Հակոբյանը՝ հավելելով, որ մասնավորապես Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրում ընդգրկվել են շահառուներ 408 համայնքից, արդյունքում մշակվել է 4246 հեկտար հողատարածք։

Նրա խոսքով՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից գործարկված համապատասխան հարթակում ներկայացված են գործատուների հետ համագործակցության արդյունքում հավաքագրված բոլոր թափուր աշխատատեղերը, որոնց թիվը ներկայում կազմում է ավելի քան 4900, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է, պայմանավորված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկելու հարցում գործատուների դրսևորած ակտիվությամբ։

Ըստ մեր զրուցակցի՝ առկա թափուր աշխատատեղերի մեծ մասը առևտրի բնագավառում են, այնուհետև՝ սպասարկման, արդյունաբերության, շինարարության և հանրային սննդի ոլորտներում։

Հայերեն Español Русский

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres