ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին բարձր որակներ ունեցող թիմ է համարում:
«Հույս ունեմ, որ ինձ հաջողվել է իմ ֆուտբոլիստներին հասցնել այն, որ առաջիկա խաղում ինքնանվիրմամբ խաղան: Մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Հուսով եմ, որ նրանք գիտակցում են այս խաղի կարևորությունը:»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիս ժամանակ ասաց մարզիչը:
Պետրակովի խոսքով` մարզչական շտաբը մակեդոնական թիմի մի շարք հանդիպումներ է դիտել և եկել է եզրահանգման, որ թիմը լավ տեսք ունի և աճն ակնհայտ է:
«Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին ուժեղ, եվրոպական թիմ է, որը հետզհետե զարգացում է ապրում և ցուցադրում է բարձր որակի խաղ»,-ասաց նա:
ՀյուսիսայինՄակեդոնիա-Հայաստանընկերականհանդիպումըտեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով):