Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԵրևանումՌուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։
Նշվում է, որ ՌԴ-ից ժամանած մասնագետները մարդասիրական բեռը կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։
Մարդասիրական բեռը ներառում էանձնական հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր և չփչացող մթերքներ, այդ թվում ՝ ձավարեղեն, շիլաներ և մանկական սնունդ։