Հասարակական

Իսրայելը լքել ցանկացող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայերը կարող են դիմել դեսպանություն

1 րոպեի ընթերցում

Իսրայելը լքել ցանկացող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայերը կարող են դիմել դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներն, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին կարող են ուղարկել անձնագրի պատճենը, և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Իսրայելում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

Լուսանկարը` TPS IL-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում