Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայած ՌԴ խաղաղապահների կարգավիճակի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել։

«Ոչ, այդ հարցը չի քննարկվել։ Հիմա, իրոք, և դե-ֆակտո, և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա ճանաչում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց ապագա ռեժիմին, նրանց մնալուն և ուղեկցող բոլոր հանգամանքներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Եվ իհարկե, մենք կշարունակենք մեր շփումները նաև հայ բարեկամների հետ»,- նշել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանք չեն կարող տեղափոխվել Հայաստան, այլ պետք է տեղափոխվեն Ռուսաստան:

Հայերեն العربية English Français Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում