Սա ցեղասպանություն է. Արգենտինայի հայ համայնքը Ադրբեջանի դեսպանության դիմաց ակցիայով դատապարտել է ԼՂ-ում էթնիկ զտումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հայ համայնքը հոկտեմբերի 7-ին երթով շարժվել է դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Diaro Armenia-ի տարածած հաղորդագրությունից՝ երթն ադրբեջանական վարչակարգի դիվանագիտական ​​ներկայացուցչություն է շարժվել «Ադրբեջանի էթնիկ զտումների պատճառով տեղահանված 120.000 հայեր» գրությամբ պաստառի ներքո:

Երթի մասնակիցները բարձրացրել են «Ադրբեջան` պետական մարդասպան», «Ցեղասպանությունը ժխտվել է, ցեղասպանությունը կրկնվում է» և այլ գրություններով պաստառներ:

Արգենտինայի և Չիլիի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ վարդապետ Արեն Շահենյանի խոսքերից հետո Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) նախագահ Ալեխանդրո Կալփաքյանն ընթերցել է հայ համայնքի ելույթը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից ԼՂ հայ խաղաղ բնակչության էթնիկ զտումները:

«Մեր հայրենակիցներն ապրել և ապրում են իրենց կյանքի ամենավատ օրերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո: Ադրբեջանը չհարգեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակվեց Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմը չի հարգել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»,-ասել է նա:

Կալփաքյանը հիշեցրել է արգենտինացի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքերը, որ Ադրբեջանը ԼՂ բնակչության նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանն արագացրել է բնաջնջման գործընթացի իրականացումը: Նա շեշտել է՝ Ադրբեջանի կողմից շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով հայերը բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ գիտակցելով, որ անհնար է անվտանգ ապրել ադրբեջանական տիրապետության տակ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարգել միջազգային նորմերը: Հայ համայնքը պահանջել է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար գերեվարված ԼՂ պաշտոնյաներին և մյուս բոլոր գերիներին:

«Մեր ներկայությունն այստեղ այսօր վառ օրինակ է, որ մենք շարունակելու ենք պայքարել Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ ցեղասպանության, շարունակվող հալածանքների և բնաջնջման դեմ, որն այժմ իրականացնում է Ադրբեջանը»,-ասել է Կալփաքյանը:

Հայերեն العربية English Español Français Русский

Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի

Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը

Հայաստանի ԱԳ նախարարի հետ բաց քննարկում ենք ունեցել և մի շարք հարցերում հասել փոխընդունելի հանգուցալուծման․ Լավրով

Հունիսի 1-ն` օպերային աստղերի հետ. Երևանի քաղաքապետարանն ու Օպերային թատրոնը մրցույթ են նախաձեռնել

Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին

Մարզերում մանկավարժների կադրային խնդրի պատճառով նախատեսվում է փոխհատուցել նրանց տրանսպորտային ծախսերը