Վատիկանում մեկնարկած Եկեղեցական գերագույն ժողովի մասնակիցներն աղոթել են Լեռնային Ղարաբաղի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում հոկտեմբերի 7-ին գումարված Եկեղեցական գերագույն ժողովի մասնակիցներն աղոթել են Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև աշխարհում բոլոր այն պետությունների համար, որտեղ այժմ պատերազմներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին գրում է Vatikan news լրատվական կայքը:

«Ողորմէ համայն աշխարհին և այն հողերուն, որոնք այժմ կը տառապին պատերազմներէ, անարդարութիւններէ, ցաւէ և բռնութիւններէ, յատկապէս մեր սուրբ հողերուն` Հայաստանին և Արցախին»,- ասվում է աղոթքում, որը գլխավորել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Ըստ աղբյուրի՝ Վատիկանում մեկնարկած Եկեղեցական գերագույն ժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից և թեմերից 464 մասնակիցներ, որոնցից 365-ը ժողովի մասնակիցներ են, իսկ մնացածը՝ հյուրեր: Հյուրերի թվում է եղել նաև Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը։

Հայերեն Русский 中文

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր