ԼՂ-ից տեղահանվածները կարող են ստանալ Եվրամիության ամբողջական աջակցությունը․ ԵՄ պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Նրա խոսքով՝ ԵՄ պատվիրակությունը եկել է ցուցադրելու Եվրամիության ամբողջական աջակցությունը Հայաստանին, հայ ժողովրդին, հատկապես Ղարաբաղից տեղահանվածներին:

«Այս դժվար իրադրության ժամանակ Ղարաբաղից տեղահանվածները կարող են ստանալ Եվրամիության ամբողջական աջակցությունը: Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վերջին գործողություններից հետո մենք շատ արագ կազմակերպեցինք ավելի քան 5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն, իսկ մի քանի օր հետո այն կրկնապատկեցինք: Այժմ այդ օգնությունը, որը նախատեսված է Ղարաբաղից տեղահանվածների համար, գնահատվում է 10 միլիոն եվրոյից ավելի»,- ասաց Լենարչիչը։

ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը նաև հայտնեց, որ մի քանի ժամից Հայաստան կառաքվի մարդասիրական օգնության պարագաներ, որի նպատակն է աջակցել օգնության կարիք ունեցողներին:

«Պետք է ընդգծեմ Հայաստանի իշխանությունների բոլոր մակարդակների կողմից իրադրության շատ արագ ու արդյունավետ կառավարումը: Պետք է ողջունեմ նաև հասարակ մարդկանց աջակցելու պատրաստակամությունը»,- ասաց ԵՄ պաշտոնյան։

Հայերեն Español Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ