ԼՂ-ից տեղահանվածների թիվն այս պահին 20 հազար 270 է. նրանցից 2850-ը տեղաբաշխվել են ՀՀ մարզերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կենտրոնից ստացված տվյալների համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում հաշվառվել է 20 հազար 270 անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Հաշվառումից հետո տեղի է ունենում տեղաբաշխում։ Քաղաքացիները սկզբում մուտք են գործում Կոռնիձորի հումանիտար կայան, այնուհետև Գորիսում տեղի է ունենում հաշվառումը։ Գորիսում արդեն իսկ լուծվել է 650 անձի կեցության հարց, Սիսիանում` 169, Տաթևում` 171, Կապանում` 324, Մեղրիում` 19։ Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում տեղահանված անձանցից 532-ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 752-ի, Տավուշում` 268-ի»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պետությունը 2850 անձի կեցության հարց է հոգացել:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի