Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովն ակնկալում է Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ելք դեպի Հայաստան և ստեղծված ճգնաժամով պայմանավորված՝ 5 միլիոն եվրո կտրամադրի մարդկանց աճող կարիքների բավարարման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։

5 միլիոն եվրոյից 500 000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ, իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը կհատկացվի հետևյալ նպատակների համար՝

- աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց։ Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթությունն է տրամադրել կանխիկ դրամական օգնություն, օթևան, ապահովել պարենային անվտանգություն և ապրուստի միջոցների աջակցություն։

- Աջակցություն Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց։ Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։

«Մենք պետք է պատրաստ լինենք՝ աջակցելու հազարավոր մարդկանց, որոնք որոշել են փախչել Լեռնային Ղարաբաղից, հատկապես հաշվի առնելով, որ առաջիկա ձմեռը, ամենայն հավանականությամբ, փախստականներին կկանգնեցնի լրացուցիչ մարտահրավերների առաջ: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր հումանիտար օգնությունը տարածաշրջանում՝ արտակարգ աջակցություն տրամադրելու կարիքավոր մարդկանց ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստան տեղահանված մարդկանց: ԵՄ-ն հանձնառու է համակարգել մարդասիրական ջանքերը տեղում՝ օգնելու այս հակամարտությունից տուժածներին», - ասել է Ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Ջանեզ Լենարչիչը։

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։

Հայերեն العربية English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում