Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ութ ամսում աճել է 10.4 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.1 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17.3 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին 2022-ի հունվար-օգոստոսի նկատմամբ ավելացումը կազմել է 23.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 14.8 տոկոսով:

2023 թվականի առաջին 8 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2.6 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսիննախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 53 տոկոս աճ: Ընդ որում՝ արտահանումն աճել է 51.8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 53.8 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 388.93 դրամ:

Հայերեն English Русский

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ