Արցախ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ՌԴ խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստանում գտնվող իրենց հարազատների մոտ:

«Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:

Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը:

Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այն քաղաքացիներին, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրվում է պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:

Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:

Տեղեկացվում է, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և նրանք կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն:

Հայերեն Русский

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

Ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին