Քաղաքականություն

Կրեմլից հայտնում են՝ Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները տեղի կունենան խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ

1 րոպեի ընթերցում

Կրեմլից հայտնում են՝ Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները տեղի կունենան խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսասազրույցում ողջունել է ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում՝ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության միջնորդությամբ։

ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին Եվլախում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում