Տնտեսություն

Դեսպան Փոլադյանն ու Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Փոլադյանն ու Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մասկատում գտնվող Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ Կահիրե) սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ, շեյխ Ֆայսալ Բին Աբդուլլահ Ալ-Ռավասի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները՝ այս հարցում կարևորելով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը։

Կողմերի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մոտ ապագայում օմանական պատվիրակության Հայաստան այց կազմակերպելու և Երևանում հայ-օմանական գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Միաժամանակ, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համատեղ ջանքեր գործադրել՝ երկու պետությունների միջև փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում