Սփյուռք

Բելգիահայ Կարինե Մելիքսեթյանն արժանացել է ֆլամանական N-VA կուսակցության պատվավոր պարգեւին

5 րոպեի ընթերցում

Բելգիահայ Կարինե Մելիքսեթյանն արժանացել է ֆլամանական N-VA կուսակցության պատվավոր պարգեւին

ԲՐՅՈՒՍԵԼ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ֆլամանական N-VA կուսակցությունն իր ամենամյա՝ արդեն տասնմեկերորդ պատվավոր պարգեւը հանձնել է ֆլամանական Գենտ քաղաքի բնակիչ հայուհի Կարինե Մելիքսեթյանին՝ հասարակական կյանքում ունեցած ներդրման համար։

Կարինե Մելիքսեթյանը Բելգիայում է բնակվում 1996 թվականից։ Բելգիա էր եկել որպես զբոսաշրջիկ, բայց սիրահարվել, ամուսնացել ու մնացել է այստեղ։ Բելգիայում հաստատվելու առաջին տարիներին լրագրությամբ է զբաղվել։ Տարիների ընթացքում, կատարելագործելով ֆլամեներենի իմացությունը, Կարինեն դարձել է թարգմանչուհի, աշխատել երկրի պետական կառույցների, հատկապես՝ միգրացիոն բաժնի հետ։ Ժամանակի ընթացքում վիճակագրության արդյունքներն ուսումնասիրել ու հասկացել է՝ որպեսզի ներգաղթյալ երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը, նրանց ֆլամեներենի ավելի խորացված՝ արտադասարանային ուսուցում է անհրաժեշտ։

Գաղափարը կար, բայց իրագործելն այդքան էլ հեշտ չէր։ 2001-2002 թվականներին դիմում է տեղական կառավարման մարմիններին, սակայն սոցիալիստները մերժում են նախագիծը։ Այդ մերժումը Կարինեի համար զարմանալի չէր, քանի որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները սոցիալիստական կուսակցության շարքերում ազդեցիկ թիվ են կազմում, ինչպես թուրք բնակչությունը՝ Գենտ քաղաքում։

Կարինեն չի հանձնվում եւ բռնում է նպատակների իրագործման ճանապարհը։ 4 հայ աշակերտների սկսում է տանը դասավանդել։ Մի քանի ամիս անց այդ թիվը հասնում է 16-ի։ 2003 թվականին Կարինեն հիմնադրում է «Մարիամ» կազմակերպությունը, որի նպատակն էր դժվարություններ ունեցող ներգաղթյալ երեխաներին ֆլամեներեն դասավանդելը։

Քսան տարում Կարինե Մելիքսեթյանի հիմնած կազմակերպությունը յոթ հարյուր մանկավարժների հետ է աշխատել՝ ֆլամեներենի ուսուցման միջոցով 1550 երեխայի օգնելով ինտեգրվել հասարակությանը։ Կարինեն համոզված է՝ լեզվի իմացությունը ձեւավորում է երեխային, որքան նրանք կրթվում եւ խորը գիտելիքներ են ձեռք բերում, այնքան ավելի լավ են ճանաչում իրենց արմատները, կարողանում են նոր բացահայտումներ անել։ «Երկու մշակույթների ծաղկեփնջից հասարակությանը կարող են միայն լավը տալ։ Իսկ եթե չտիրապետեն իրենց ապրած երկրի լեզվին, նույնիսկ իրենց ներուժը չեն կարող ճիշտ օգտագործել։ Այս համոզմունքից ելնելով էլ արդեն քսան տարի է՝ ամեն օր կամավոր հիմունքներով ամենաքիչը 13-15 ժամ աշխատել եմ», - ասում է Կարինեն եւ հավելում՝ պետք չէ վախենալ այլ լեզու սովորելուց, դա մեզնից ո՛չ մեր ինքնությունն է կորզելու, ո՛չ էլ մեզ օտարացնելու է մեր արմատներից։

Տարիների նվիրված աշխատանքի համար Կարինեն մրցանակի է արժանացել

N-VA Ebbenhouten Spoor 1.jpg (5.22 MB)

N-VA կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերի, Ֆլամանդիայի կրթության նախարար Բեն Վեյթսի, ազգային կուսակցության քարտուղար Լուի Իդեի և Գենտի պատգամավոր Անելին վան Բոսյուտի կողմից։

«Առանց մեր լեզուն լավ հասկանալու, ինչ-որ մեկը ստիպված է մնալ միայն իր էթնիկ համայնքի շրջանակներում: Սա հանգեցնում է փաստացի սեգրեգացիայի, զրկանքների և հասարակության մասնատվածության: Սա մի բան է, որի դեմ Կարինե Մելիքսեթյանը տարիներ շարունակ ազնիվ պայքար է մղել», - ասել է կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերը:

«Յուրաքանչյուր մարդ գենետիկորեն կրում է իր ազգի վարքագիծը։ Իմ նախապատմությունն ինձ սովորեցրել է պահպանել եւ փայփայել իմ ազգի քաղաքակրթությունն ու արժեքները, մշակութային հարստությունն ու լեզուն։ Մեզ փոխանցվել է նաեւ հարգել այլ ժողովուրդների մշակույթն ու սոցիալական արժեքները։ Սա մի բնածին հատկանիշ է յուրաքանչյուր հայի համար։ Որտեղ էլ մենք լինենք, ինչ էլ որ անենք, անում ենք ամբողջ հոգով»,- մրցանակը ստանալիս՝ նշել է Կարինե Մելիքսեթյանը։

N-VA Ebbenhouten Spoor 3.jpg (5.55 MB)

Գենտ քաղաքում թուրքական համայնքի ճնշումների արդյունքում բացվել է վեց թուրքալեզու դպրոց, որտեղ երեխաները խոսում են թուրքերեն։ Սոցիալիստներից բացի այլ քաղաքական ուժերին այդքան էլ չի գոհացնում այս իրականությունը, հետեւաբար Կարինեի՝ ներգաղթյալ երեխաներին հասարակության լիարժեք անդամներ դարձնելու գործն էլ ավելի է արժեւորվում։ «Կարինեն տալիս է հնարավորություն, որ երեխաներն այստեղ զարգանան, ստեղծեն իրենց ապագան եւ մեր հասարակությունում ունենան իրենց դերակատարումը», - ասել է Գենտի պատգամավոր եւ քաղաքային խորհրդական Անելին Վան Բոսյույթը։

Կարինե Մելիքսեթյանը նախագծեր ու նպատակներ շատ ունի եւ դրանք իրագործելու ճանապարհներն է փնտրում։ Իսկ մինչ այդ, «Մարիամ» կազմակերպությունը ղեկավարելուն զուգահեռ մեկ այլ նվիրական գործով է զբաղվում՝ Բելգիայի գիտական տարբեր կենտրոններում հայի ու Հայաստանի մասին դասախոսություններ է կարդում։

Լիլիթ Գասպարյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում