Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների դրամաշնորհային մրցույթ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Հայտարարության մեջ նշված է.

«Դրամաշնորհի նկարագիրը

Ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: Հաջորդ փուլ անցած հայտատուները կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, որի արդյունքում հաղթող ճանաչված հինգ սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը:

Դրամաշնորհային հայտերը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված պայմաններին, համարժեք լինեն նախանշած նպատակին, միաժամանակ՝ հայտատուներն ունեն ստեղծագործական ազատություն և կաղապարված չեն թեմատիկ կամ որևէ այլ սահմանափակմամբ: Յուրաքանչյուր կարճամետրաժ ֆիլմի համար նախատեսված դրամաշնորհը կազմում է 20 (քսան) մլն դրամ, որից 1 մլն դրամը հատկացվելու է սցենարի հեղինակին: Նախագծի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 (մեկ հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր

  • Լրացված հայտաձև

    ● Սցենարի լոգլայն (երկու-երեք նախադասության շրջանակում ֆիլմի կարճ անոտացիա, որը կներկայացնի պատմության բուն իմաստը: Այն չի կարող պարունակել դետալներ, մանրամասներ, բացատրություններ: Լոգլայնը պետք է պատասխանի հետևյալ հիմնական հարցերին՝ ո՞վ է գործող անձը և ի՞նչ է տեղի ունենում):

    ● Սցենարի սինոփսիս (մեկ էջի սահմաններում, 6-8 նախադասության շրջանակում կարճ, ամփոփ նկարագրություն՝ ինչի մասին է լինելու ներկայացվելիք պատմությունը):

Մրցույթի պայմանները

  1. Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ ստեղծագործողները, այնպես էլ թիմով ներկայացող սցենարական խմբերը, կինոարտադրական խմբերը:

    2. Սցենարի սինոփսիսը, հետագայում նաև բուն սցենարը պետք է գրանցված լինեն ՀՀ-ում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այնպիսի հաստատությունում, որը պայմանագրով պարտավորվում է աշխատանքի հեղինակային կամ գույքային իրավունքի խախտման պարագայում զբաղվել դրանց պաշտպանության գործով:

    3. Սցենարում ներկայացվող գործողությունները պետք է մեծամասամբ տեղի ունենան Երևանում, ուղղակի կամ անուղղակի ներկայացնեն Երևանը, նկարահանումների մեծ մասը պետք է իրականացվի Երևանում:

    4. Ներկայացվող հայտերը պետք է ուղարկվեն՝ համաձայն կից հայտաձևի: Նույն անձը (սցենարիստների խումբը) կինոարտադրական խումբը կարող է ներկայացնել 1 (մեկ) հայտ:

    5. Տեխնիկական չափորոշիչներ (յուրաքանչյուր ֆայլի վերնագիրը պետք է պարունակի ֆայլի հերթական համարը (1, 2), նախագծի անվանումը): Լոգլայնն ու սինոփսիսը պետք է գրված լինեն հայերեն, «Գրապալատ» տառատեսակով, 12 տառաչափով, տողատակը` 1,15:

    6. Ստեղծագործողները պետք է կցեն իրենց արդեն իրականացված աշխատանքները՝ պորտֆոլիոյի տեսքով:

    7. Հայտերը պետք է ուղարկվեն shortfilm@yerevan.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ: Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Մրցույթի ժամանակացույց

1-ին փուլ՝ Սինոփսիսների մրցույթ - հայտերի ընդունում. վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10,

2-րդ փուլ՝ Կորոշվեն տասը լավագույն սինոփսիսները: Այս փուլ անցած հայտատուները կմասնակցեն սցենարների մրցույթին. վերջնաժամկետ՝ մինչև հունվարի 15,

3-րդ փուլ՝ Կորոշվեն 5 հաղթողները, որոնց սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը: Հաղթողները կպարգևատրվեն:

Ընթացակարգը

Հայտերի ընդունմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, հայտատուների հետ կապ կհաստատվի հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով:

Հայտատուն, սույն մրցույթին դիմելով, տալիս է իր համաձայնությունն առ այն, որ հաղթող ճանաչվելու դեպքում կինոսցենարի իրականացման բոլոր իրավունքները պատկանելու են պատվիրատուին կամ վերջինիս կողմից ընտրված կողմին:

Սցենարի գնահատման սանդղակը

Ստորև ներկայացված է այն սանդղակը, որով մրցույթի երկրորդ փուլում գնահատվելու են սցենարները: Հորդորում ենք սինոփսիսը կազմելուց և մրցույթին մասնակցելուց առաջ ծանոթանալ գնահատման չափանիշերին:

Հավելյալ տեղեկություն

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-197 հեռախոսահամարին»:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն