Քաղաքականություն

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված հարցը ԼՂ-ի որոշելիքն է․ Խանդանյան

2 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված հարցը ԼՂ-ի որոշելիքն է․ Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չափազանց կարևոր է համարում Լաչինի միջանցքի բացումը Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը բարելավելու և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգիս Խանդանյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է։ Չեմ կարծում, որ Հայաստանն այստեղ պետք է միջամտի»,-ասաց Խանդանյանը՝ խոսելով Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքին զուգահեռ գործարկելու մասին խոսակցություններին։

Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում թույլ են տվել Ռուսաստանի Դաշնության հումանիտար բեռը մուտք գործի Աղդամ-Ասկերան ճանապարհով՝ պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը։ Լրագրողի հարցին, թե ՞ինչ տեղեկություններ կան այդ մասով, արդյոք բանակցություններ ընթանում են Լաչինի միջանցքի բացման հարցով, Խանդանյանը պատասխանեց, որ այդ մասով տեղեկության չի տիրապետում։

«Արցախից տեղեկություն ենք ստանում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, վատթարացող հումանիտար իրավիճակի մասին, այդ տեղեկությունը փոխանցում ենք մեր միջազգային գործընկերներին։ Իսկ ինչ վերաբերվում է, թե արդյոք շփումներ և բանակցություններ կան, ես ինքս չեմ տիրապետում տեղեկատվության»,- եզրափակեց Խանդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում