1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.16%-ով և կազմել 32606.84 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 2359.02 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 3116.72 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 18202.07 կետ: