Արցախ

Ադրբեջանական ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ թիրախավորելով ջրատար մեքենան․ կա մեկ վիրավոր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԶՈՒ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ թիրախավորելով ջրատար մեքենան․ կա մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկանում է ԱՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում