Քաղաքականություն

ՌԴ խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Ադրբեջանի «հումանիտար օգնության» ճանապարհը

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Ադրբեջանի «հումանիտար օգնության» ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված տեսանյութերից երևում է՝ ինչպես են խաղաղապահները փշալարերով և բետոնե արգելապատնեշներով փակել են ճանապարհի այն հատվածը, որտեղ հասել և կանգնել են այսպես կոչված «հումանիտար» օգնությամբ» ադրբեջանական բեռնատարները։

Ճանապարհը փակել են նաև արցախցիները, որոնք շեշտում են՝ ահաբեկչական պետություն Ադրբեջանից իրենց ոչ մի օգնություն պետք չէ։ Նրանք նշում են, որ այդ ճանապարհի գործարկումը իրենց համար անընդունելի է։ Արցախցիները վրաններ են տեղադրել այդ հատվածում։

Ադրբեջանցիները նույնպես վրաններ են տեղադրել այն հատվածում, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները։

Ադրբեջանն օգոստոսի 29-ին հերթական շոուն կազմակերպեց՝ հայտարարելով, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա այլուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ որպես «մարդասիրական օգնություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում