Քաղաքականություն

ՌԴ-ն հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին

ԾԱՂԿԱՁՈՐ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման օգտին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին համապատասխան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կապահովի կայուն տնտեսական համագործակցություն, տարածաշրջանի զարգացում և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև»,- ավելացրեց Միշուստինը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում